ԷԼՄԵՐԸ — ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՂԱԳՈՒՅՆ (Էջ 146-147)

«Էլմերը» հեքիաթ է փղերի մի ընտանիքի մասին: Երեխաները ծանոթանում են այդ ընտանիքի անդամներին, որոնցից մեկը արտաքինով նման չէ մյուսներին: Հասկանում են, որ կենդանական աշխարհն էլ մարդկային աշխարհի նման հետաքրքիր է  ու բազմագույն, որ փղերի ընտանիքում էլ կարող է լինել մեկը, որ թեև արտաքինով, բնավորությամբ նման չէ մյուսներին, բայց, միևնույն է, հարազատ է բոլորին ու բոլորի համար սիրելի:

Հեքիաթը, ինչպես փղերի ընտանիքի մասին է, այնպես էլ մարդկային ընտանիքի, հանրության: Հեքիաթում ցույց է տրվում, որ մյուսերին նման չլինելը դժբախտություն չէ և կարող է նույնիսկ ուրախություն բերել բոլորին: