Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ
Shadow

Տեքստեր

Հովհաննես Թումանյան- «Սասունցի Դավիթ»  (Զարմանալի գառնարածը) (Էջ 4)

Հովհաննես Թումանյան- «Սասունցի Դավիթ» (Զարմանալի գառնարածը) (Էջ 4)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/TPTQzLm75zI Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» ստեղծագործությունից ներկայացվում է երկու հատված, որոնցում բացահայտվում են մանուկ Դավթի ներաշխարհը, նրա սերը հայրենի բնության նկատմամբ, մարդկանց համար լավ գործ կատարելու նրա միամիտ ցանկությունը:Հատվածները ներկայացված են նաև տեսալսողական հոլովակներով:
Հովհաննես Թումանյան- «Ամենից լավ տունը» (Էջ 10-11)

Հովհաննես Թումանյան- «Ամենից լավ տունը» (Էջ 10-11)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/Vvxs9k4xAuU Բանաստեղծության մեջ ներկայացվում է, թե ինչպես է մի պատանի իր մտքերն ու զգացմունքներն արտահայտում, գնահատում արժեքները հայրենի տան մասին մինչև աշխարհեաշխարհ ման գալը և դրանից հետո: Ինչպես է ընդարձակվում նրա մտահորիզոնը, ինչպես է վերարժեքավորում այն ամենն ինչ ինքն ուներ, բայց դեռևս հասու չէր խորությամբ գնահատելու:
Վաս-Զրույցներ նշանավոր մարդկանց մասին (Հայր և որդի) (Էջ 17-18)

Վաս-Զրույցներ նշանավոր մարդկանց մասին (Հայր և որդի) (Էջ 17-18)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/YJQHOVgTR1U Տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելուն, նշա­նա­վոր մարդ­կանց անձնական պատմու­թյուն­ներին ծանոթանալուն, միջանձնային փոխ­հարաբերություններն ու կապերը բացահայտելուն է ուղղված մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի բազմաբովանդակ կյանքին նվիրված պատմությունը, որն ամփոփվում է նրա խոսքով.«Ինչը բացատրելի չէ այսօր, բացատրելի կդառնա վաղը: Դու կարող ես լինել վաղվա բացահայտումների մասնակիցը»:
Ջաննի Ռոդարի- «Բրիֆ, բրոֆ, բրաֆ» (Էջ 50-51)

Ջաննի Ռոդարի- «Բրիֆ, բրոֆ, բրաֆ» (Էջ 50-51)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/j7AzMWDwWHE Պատմվածքում հետաքրքրաշարժ միջոցներով ներկայացվում է երեխաների խանդավառ աշխարհը, նրանց զգացումներն ու հույզերը, կյանքի նկատմամբ նրանց պայծառ վերաբերմունքը և դրա արձագանքը շրջապատում:
Զրույցներ նշանավոր մարդկանց մասին (Երազանքն իրականացնելու ձգտում) (Էջ 21-22)

Զրույցներ նշանավոր մարդկանց մասին (Երազանքն իրականացնելու ձգտում) (Էջ 21-22)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/mLBiFN2BJ-M Աշխարհաճանաչողական պատմությունը զրույցների շարք է հայ նշանավոր մարդկանց մասին՝ մասնավորապես մեծ գիտնական, աշխարհահռչակ աստղագետ, Հայաստանի հանրապետության Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի մասին:
Գոհար Փիլոյան- Կաթիլը (Կաթիլը սար է բարձրանում)

Գոհար Փիլոյան- Կաթիլը (Կաթիլը սար է բարձրանում)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/IZ2DyV4lBws Աշխարհաճանաչողական գեղարվեստական պատումի մեջ ուսումնասիրվում է բնության երևույթներից մեկը՝ ջրի շրջապտույտը բնության մեջ:Ագռավի և ջրի կաթիլի երկխոսությունների միջոցով ներկայացված է, թե ինչպես է ձմռանը ջուրը սառչում, ամռանը արևը գոլորշացնում ջուրը, դարձնում ամպ, ինչպես է ամպի ջուրը անձրևի տեսքով նորից թափվում ներքև և գետերով հոսում օվկիանոս:
Վաս- «Սառած խոսքեր»  (Էջ 56)

Վաս- «Սառած խոսքեր» (Էջ 56)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/y74_5AUunzY Բանաստեղծության մեջ հետաքրքրական ձևով ներկայացվում է մի հորդոր, ցանկություն, ուղերձ, թե ինչպիսին պետք է լինեն մեր ցանկություններն ու իղձերը, որևէ բանի մասին մեր վերաբերմունքն արտահայտող խոսքերը, որ դրանք ոչ թե հոգս ու անհանգստություն, խղճի խայթ պատճառեն, այլ բարեկիրթ լինեն, ուրախություն և ջերմություն հաղորդեն շրջապատին:
Արևշատ Ավագյան- «Ո՞ւմ համար է»  (Էջ 75)

Արևշատ Ավագյան- «Ո՞ւմ համար է» (Էջ 75)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/6sQosXdwZrQ Արձակ բանաստեղծությամբ ներկայացված է այն գաղափարը, որ բնության յուրաքանչյուր մասնիկ կարող է ծառայել տարբեր նպատակների: Դա բնության անխախտ օրենքներից է: Այսպես՝ խնձորը ծառի համար բերք ու բարիք է, ճյուղի համար բեռ է, քամու համար՝ ավար, կաչաղակի համար՝ կերակուր, հողի համար՝ վերև ելած նրա երազը, երկնքի համար՝ անմահական պտուղը, մրջյունի համար՝ փորձանք, որդի համար՝ կացարան:
Հովհաննես Թումանյան- «Թռչունի մտածմունքը»  (Էջ 84)

Հովհաննես Թումանյան- «Թռչունի մտածմունքը» (Էջ 84)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/Kn2k-ZnoK04 Բանաստեղծության մեջ թռչունի օրինակով ներկայացվում է մարդկային իմացության ամենազարմանալի հետևություններից մեկը՝ ինչքան շատ բան եմ իմանում, այնքան հասկանում եմ, որ քիչ բան գիտեմ: Ձվի մեջ գտնվող թռչունի համար աշխարհը մի փոքրիկ տուն էր, որտեղ ամեն բան հասկանալի էր թվում: Այնուհետև բույն, այնուհետև թռիչք, և ամեն քայլին ավելի ու ավելի բարդ է դառնում հասկանալ, թե ինչ է աշխարըը: