https://youtu.be/ngJfVU4HsOI
Տեսաուղերձում դասագիրքը պատմում է, որ ինքը կատարել է ողջույնի ժամանակ տված իր խոստումը, հրաժեշտ է տալիս երեխաներին և բարի երթ մաղթում նրանց:
https://youtu.be/Fu4KWtn5av0
Այս երգիծական բանաստեղծության մեջ կենդանիների օրինակով ցույց է տրվում, որ պետք չէ դիմացինի արարքը գնահատել միայն քեզ հարմար լինելու տեսանկյունից:
https://youtu.be/iQoK_v1HkOE
«Էլմերը» հեքիաթ է փղերի մի ընտանիքի մասին: Երեխաները ծանոթանում են այդ ընտանիքի անդամներին, որոնցից մեկը արտաքինով նման չէ մյուսներին: Հասկանում են, որ կենդանական աշխարհն էլ մարդկային աշխարհի նման հետաքրքիր է ու բազմագույն, որ փղերի ընտանիքում էլ կարող է լինել մեկը, որ թեև արտաքինով, բնավորությամբ նման չէ մյուսներին, բայց, միևնույն է, հարազատ է բոլորին ու բոլորի համար սիրելի:
Հեքիաթը, ինչպես փղերի ընտանիքի մասին է, այնպես էլ մարդկային ընտանիքի, հանրության: Հեքիաթում ցույց է տրվում, որ մյուսերին նման չլինելը դժբախտություն չէ և կարող է նույնիսկ ուրախություն բերել բոլորին:...
https://youtu.be/mgn6d2L_vuE

https://youtu.be/LPTeRLr2vUE
«Արևն ու ծիածանը» բնության զարմանալի երևույթներից մեկի՝ ծիածանի մասին է: Հեքիաթի ձևով կառուցված պատմության միջոցով, հետաքրքրաշարժ ձևով ներկայացվում են ծիածանի տեսանելի յոթ գույները և տրվում է դրանք ճիշտ հերթականությամբ հիշելու մի նախադասություն. «Կարմրաթևիկը նստեց դեղնած կանաչին, երազեց կապույտ մանուշակներ»:
https://youtu.be/IMZn7kjmiJA
«Ջուրը» բանաստեղծությունը բնության մեջ ջրի շրջապտույտի մասին է: Փոքր չափի մեջ ներկայացված է, թե ինչպես է արևը գոլորշացնում ջուրը, դարձնում ամպ, ինչպես է ամպի ջուրը անձրևի տեսքով նորից թափվում ներքև և գետերով հոսում օվկիանոս:
https://youtu.be/kB3u25Pp_x0
Հեքիաթը դարձյալ հանրության մի փոքրիկ բջջի, որն այս դեպքում նույն խրճիթում ապրող ընկերներն են և այդ ընկերների միջև փոխհարաբերության մասին է: Տվյալ հանրության բոլոր անդամները պետք է կատարեն որոշակի պարտականություններ հանրային բարիքներից օգտվելու համար: Այստեղ հեքիաթը պատմվում է հերոսներից մեկի՝ Մկնիկի անունից:
https://youtu.be/tAWF__h5mhY
Հեքիաթում տառերի, որը հանրությունն է, և Չ տառի, որը անհատն է, փոխհարաբերության պատմությունն է:Հեքիաթում առաջնային է այն գաղափարը, որ հանրության և անհատի փոխհարաբերությունը պետք է ներդաշնակ լինի, որովհետև այդ հարաբերությունը փոխներգործուն է և փոխլրացնող:Հեքիաթի վերջում բոլորը եզրակացնում են, որ առանց համագործակցելու, առանց բարի գործեր կատարելու չեն կարող ապրել:
https://youtu.be/ojXb9QX5EVQ

https://youtu.be/_m-Y-FdwTe4
Երևան քաղաքը
նույնպես մեծ ճանապարհ է անցել ժամանակի մեջ, մինչև հասել է մեզ: Զրույց-պամության
մեջ խոսվումէ Երևանի հիմնադիր նշանավոր Արգիշտի արքայի, հին Էրեբունու և նոր Երևանի
մասին: Խոսվում է, թե ինչ է եղել Էրեբունիում և ժամանակի ընթացքում ինչպես է այն դարձել
Երևան ու ինչեր կան Երևանում:
https://youtu.be/tzC3Unccybs
Ամենանշանավոր
տոհմը և նշանավոր անձը Հայկ Նահապետն է և նրա տոհմը, այսինքն՝ հայ ժողովուրդը: Այդ նշանավոր անձի, նրա
կատարած գործերի մասին է պապիկի և թոռան զրույցը:
https://youtu.be/pNeOZ-tjXO8
Պատմվածքում
աղջնակը ուզում է պարուհի դառնալ, որովհետև, երբ երաժշտություն է լսում, չի կարողանում
հանգիստ մնալ, սիրտը թրթռում է, ուզում է պարել,
ցույց տալ, թե ինչ է զգում:
Այսինքն,
պարով ևս մարդը կարողանում է ցույց տալ իր մտքերն ու զգացումները, հույզերն ու ապրումները:
https://youtu.be/dnkc9nuDJB8
Բանաստեղծության
միջոցով երեխաները բացահայտում են, որ նկարչության միջոցով ևս հնարավոր է ներկայացնել
մարդկային հույզերը, մտքերը, զգացումները:
https://youtu.be/4zsOpT-PmS8
Պատմությունն այն մասին է, թե ինչպես հանճարեղ մի հայ՝ Մեսրոպ Մաշտոցը, հայոց այբուբենը ստեղծելիս, չմոռացավ նաև Ը հնչյունին: Ինչպես հայ մարդը իր մտքերն ու զգացումները արդեն կարողացավ արտահայտել գրության միջոցով:
https://youtu.be/h_qZ69Vquxw
Հեքիաթն այն մասին է, թե ինչպես է ոզնիների ընտանիքում փոքր եղբայրը հիվանդանում, և ինչպես մեծ եղբայրը, ոչ մի խոչընդոտի առջև կանգ չառնելով, կարողանում է բուժել փոքր եղբորը: Ամբողջ հեքիաթում իշխում ընտանեկան սերը, բարությունը, նպատակին հասնելու համառ ցանկությունը, ուշադրությունը ընտանիքի անդամի նկատմամբ:
https://youtu.be/L7mJ3rBx7TQ
«Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ» Թեմատիկ խմբում ընդգրկված դասանյութերից առաջինը «Ո՞վ եմ ես» բանաստեղծությունն է: Ներկայացված է երեք մասով. «Ես սիրում եմ», «Ես մանուկ եմ», «Ես քաջ եմ»:
Բանաստեղծության հերոսը երկրորդ դասարանցի աշակերտ է, որը ներկայանում է իր ուրախություններով ու անհանգստություններով, բացահայտում է իր ներաշխարհը, պատմում է թե ով է ինքը, ինչ գիտի, ում և ինչ է սիրում, ինչի վրա է զարմանում, ինչով է ուրախանում, ինչից է վախենում, ինչից՝ ամաչում, ում է պաշտպանում, ինչից է զայրանում և ինչից՝ տխրում:
Այս ամենը նա ասում է մի դեպքում հումորով, մեկ այլ դեպքում՝ ամենայն պատասխանատվությամբ, մեկ այլ դեպքում՝ հպարտությամբ:...
https://youtu.be/tM62qLNd66Q
«Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ» Թեմատիկ խմբում ընդգրկված դասանյութերից առաջինը «Ո՞վ եմ ես» բանաստեղծությունն է: Ներկայացված է երեք մասով. «Ես սիրում եմ», «Ես մանուկ եմ», «Ես քաջ եմ»:
«Ես սիրում եմ» բանաստեղծության հերոսը երկրորդ դասարանցի աշակերտ է, որը ներկայանում է իր ուրախություններով ու անհանգստություններով, բացահայտում է իր ներաշխարհը, պատմում է թե ով է ինքը, ինչ գիտի, ում և ինչ է սիրում, ինչի վրա է զարմանում, ինչով է ուրախանում, ինչից է վախենում, ինչից՝ ամաչում, ում է պաշտպանում, ինչից է զայրանում և ինչից՝ տխրում:
Այս ամենը նա ասում է մի դեպքում հումորով, մեկ այլ դեպքում՝ ամենայն պատասխանատվությամբ, մեկ այլ դեպքում՝ հպարտությամբ:...
https://youtu.be/WAQ_DR7dB20
«Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ» Թեմատիկ խմբում ընդգրկված դասանյութերից առաջինը «Ո՞վ եմ ես» բանաստեղծությունն է: Ներկայացված է երեք մասով. «Ես սիրում եմ», «Ես մանուկ եմ», «Ես քաջ եմ»:
Բանաստեղծության հերոսը երկրորդ դասարանցի աշակերտ է, որը ներկայանում է իր ուրախություններով ու անհանգստություններով, բացահայտում է իր ներաշխարհը, պատմում է թե ով է ինքը, ինչ գիտի, ում և ինչ է սիրում, ինչի վրա է զարմանում, ինչով է ուրախանում, ինչից է վախենում, ինչից՝ ամաչում, ում է պաշտպանում, ինչից է զայրանում և ինչից՝ տխրում:
Այս ամենը նա ասում է մի դեպքում հումորով, մեկ այլ դեպքում՝ ամենայն պատասխանատվությամբ, մեկ այլ դեպքում՝ հպարտությամբ:...
https://youtu.be/787yk8-p1Gg
ՄԱՅՐԵՆԻ – 2 դասագիրքը սիրով ողջունում է երկրորդ դասարանցիներին, պատմում, թե ինչ հետաքրքիր բաներ են սպասում նրանց իր էջերում: