Ո՞վ եմ ես — ԵՍ ՄԱՆՈՒԿ ԵՄ (Էջ 7)

«Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ» Թեմատիկ խմբում ընդգրկված դասանյութերից առաջինը «Ո՞վ եմ ես» բանաստեղծությունն է: Ներկայացված է երեք մասով. «Ես սիրում եմ», «Ես մանուկ եմ», «Ես քաջ եմ»:

Բանաստեղծության հերոսը երկրորդ դասարանցի աշակերտ է, որը ներկայանում է իր ուրախություններով ու անհանգստություններով, բացահայտում է իր ներաշխարհը, պատմում է թե ով է ինքը, ինչ գիտի, ում և ինչ է սիրում, ինչի վրա է զարմանում, ինչով է ուրախանում, ինչից է վախենում, ինչից՝ ամաչում, ում է պաշտպանում, ինչից է զայրանում և ինչից՝ տխրում:
Այս ամենը նա ասում է մի դեպքում հումորով, մեկ այլ դեպքում՝ ամենայն պատասխանատվությամբ, մեկ այլ դեպքում՝ հպարտությամբ: