https://youtu.be/U903hF3pUFI
Հումորային փոքրիկ բանաստեղծությամբ ներկայացվում է, թե ինչպես է երրորդ դասարանցին ընտանեկան խաչբառ լուծում ընտանիքի անդամների հետ:
https://youtu.be/TPTQzLm75zI
Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» ստեղծագործությունից ներկայացվում է երկու հատված, որոնցում բացահայտվում են մանուկ Դավթի ներաշխարհը, նրա սերը հայրենի բնության նկատմամբ, մարդկանց համար լավ գործ կատարելու նրա միամիտ ցանկությունը:Հատվածները ներկայացված են նաև տեսալսողական հոլովակներով:
https://youtu.be/Vvxs9k4xAuU
Բանաստեղծության մեջ ներկայացվում է, թե ինչպես է մի պատանի իր մտքերն ու զգացմունքներն արտահայտում, գնահատում արժեքները հայրենի տան մասին մինչև աշխարհեաշխարհ ման գալը և դրանից հետո: Ինչպես է ընդարձակվում նրա մտահորիզոնը, ինչպես է վերարժեքավորում այն ամենն ինչ ինքն ուներ, բայց դեռևս հասու չէր խորությամբ գնահատելու:
https://youtu.be/YJQHOVgTR1U
Տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելուն, նշանավոր մարդկանց անձնական պատմություններին ծանոթանալուն, միջանձնային փոխհարաբերություններն ու կապերը բացահայտելուն է ուղղված մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի բազմաբովանդակ կյանքին նվիրված պատմությունը, որն ամփոփվում է նրա խոսքով.«Ինչը բացատրելի չէ այսօր, բացատրելի կդառնա վաղը: Դու կարող ես լինել վաղվա բացահայտումների մասնակիցը»:
https://youtu.be/j7AzMWDwWHE
Պատմվածքում հետաքրքրաշարժ միջոցներով ներկայացվում է երեխաների խանդավառ աշխարհը, նրանց զգացումներն ու հույզերը, կյանքի նկատմամբ նրանց պայծառ վերաբերմունքը և դրա արձագանքը շրջապատում:
https://youtu.be/mLBiFN2BJ-M
Աշխարհաճանաչողական պատմությունը զրույցների շարք է հայ նշանավոր մարդկանց մասին՝ մասնավորապես մեծ գիտնական, աշխարհահռչակ աստղագետ, Հայաստանի հանրապետության Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի մասին:
https://youtu.be/IZBBB3n7IS8
Հումորային փոքրիկ բանաստեղծությամբ ներկայացվում է, թե ինչպես է երրորդ դասարանցին ընտանեկան խաչբառ լուծում ընտանիքի անդամների հետ:
https://youtu.be/y74_5AUunzY
Բանաստեղծության մեջ հետաքրքրական ձևով ներկայացվում է մի հորդոր, ցանկություն, ուղերձ, թե ինչպիսին պետք է լինեն մեր ցանկություններն ու իղձերը, որևէ բանի մասին մեր վերաբերմունքն արտահայտող խոսքերը, որ դրանք ոչ թե հոգս ու անհանգստություն, խղճի խայթ պատճառեն, այլ բարեկիրթ լինեն, ուրախություն և ջերմություն հաղորդեն շրջապատին:
https://youtu.be/vw4-s0TTEEo
Տեսահոլովակում ներկայացված է հայ մեծ երգահան Առնո Բաբաջանյանի ստեղծած առանց բառերի երգից մի հատված՝ մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի կատարմամբ:
https://youtu.be/IZ2DyV4lBws
Աշխարհաճանաչողական գեղարվեստական պատումի մեջ ուսումնասիրվում է բնության երևույթներից մեկը՝ ջրի շրջապտույտը բնության մեջ:Ագռավի և ջրի կաթիլի երկխոսությունների միջոցով ներկայացված է, թե ինչպես է ձմռանը ջուրը սառչում, ամռանը արևը գոլորշացնում ջուրը, դարձնում ամպ, ինչպես է ամպի ջուրը անձրևի տեսքով նորից թափվում ներքև և գետերով հոսում օվկիանոս:
https://youtu.be/6sQosXdwZrQ
Արձակ բանաստեղծությամբ ներկայացված է այն գաղափարը, որ բնության յուրաքանչյուր մասնիկ կարող է ծառայել տարբեր նպատակների: Դա բնության անխախտ օրենքներից է: Այսպես՝ խնձորը ծառի համար բերք ու բարիք է, ճյուղի համար բեռ է, քամու համար՝ ավար, կաչաղակի համար՝ կերակուր, հողի համար՝ վերև ելած նրա երազը, երկնքի համար՝ անմահական պտուղը, մրջյունի համար՝ փորձանք, որդի համար՝ կացարան:
https://youtu.be/Kn2k-ZnoK04
Բանաստեղծության մեջ թռչունի օրինակով ներկայացվում է մարդկային իմացության ամենազարմանալի հետևություններից մեկը՝ ինչքան շատ բան եմ իմանում, այնքան հասկանում եմ, որ քիչ բան գիտեմ: Ձվի մեջ գտնվող թռչունի համար աշխարհը մի փոքրիկ տուն էր, որտեղ ամեն բան հասկանալի էր թվում: Այնուհետև բույն, այնուհետև թռիչք, և ամեն քայլին ավելի ու ավելի բարդ է դառնում հասկանալ, թե ինչ է աշխարըը: