Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ
Shadow

Նկարելուկներ 6-7 տարեկանների համար

ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԾՆՈՂՆԵՐ, ԵՐԵԽԱՆԵՐ
Լույս է տեսել անչափ հետաքրքրական գիրք-տետր:

ՆԿԱՐԵԼՈՒԿՆԵՐ 6-7 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Եթե ուզում եք, որ ձեր երեխան սիրի դպրոցը, սիրի կարդալ, գրել, սովորի մտածել, ուրախությամբ բացի իր
դասագրքերը, ուրեմն ձեռք բերեք այս գիրք-տետրը:
Տեղեկությունների համար զանգահարեք ՄՀՄ ԳՐԱՏՈՒՆ՝ հեռ. +374 10 72 00 83:

Նկարելուկները յուրահատուկ միջոց են երեխաների մեջ լեզվի նկատմամբ սեր արթնացնելու, նրա հնարավորությունները ճիշտ գնահատելու, առաջադրանքները լուծելիս մեծ բերկրանք ապրելու, երկարատև լարվելու, ուշադրությունը սևեռելու, ոչ ստանդարտ մտածելու ունակություններ ձեռք բերելու, համար: Այս գիրք-տետրում ներկայացված են պարզագույն նկարելուկներ: Դրանք հասու են արդեն տառաճանաչ յուրաքանչյուր երեխայի:
Գիրք-տետրը բաղկացած է մի քանի բաժնից: Յուրաքանչյուր բաժնի սկզբում բացատրված են վերծանման կանոնները և տրված են լուծման օրինակներ:
Գիրք-տետրը հավասարապես կհետաքրքրի, հրճվանք կպատճառի թե՛ փոքրերին և թե՛ նրանց օգնող մեծերին: