
ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԾՆՈՂՆԵՐ, ԵՐԵԽԱՆԵՐ
Լույս է տեսել անչափ հետաքրքրական գիրք-տետր:
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ԽԱՂԱԼՈՎ՝ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՈՒՂԵԿԻՑ
Եթե ուզում եք, որ ձեր երեխան սիրի դպրոցը, սիրի կարդալ, գրել, սովորի մտածել, ուրախությամբ բացի իր դասագրքերը, ուրեմն ձեռք բերեք այս գիրք-տետրը:
Տեղեկությունների համար զանգահարեք ՄՀՄ ԳՐԱՏՈՒՆ՝ հեռ. +374 10 72 00 83:
Խաղագիրք-տետրը այնպես է կառուցված, որ երեխայի մեջ ձևավորվի հետաքրքրություն կարդալու նկատմամբ, որ նա զվարթորեն լուծի բազմաբնույթ առաջադրանքները, իրեն զգա հաղթող ու հայտնագործող:
Յուրաքանչյուր բաժնում բավարար չափով կան նույնաբնույթ առաջադրանքներ, որպեսզի երեխայի մեջ ամրապնդվի տվյալ կարողությունը:
Նյութի մատուցման բազմազանությունը ծառայում է ոչ միայն գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելուն, այլև երեխայի մտավոր, հուզական, կամային և գեղահիտական բազմակողմանի զարգացմանը:
Գրքի յուրօրինակ կառուցվածքը հնարավորություն է ընձեռում շատ արդյունավետ, հետաքրքրաշարժ ձևերով զարգացնել երեխաների երևակայությունը, հիշողությունը, նախագիտելիքներ է տալիս նրանց, նախապատրաստում հետագա ուսուցման համար, սովորեցնում է սովորել և մտածել:
