Հովհաննես Թումանյան- «Թռչունի մտածմունքը» (Էջ 84)

Բանաստեղծության մեջ թռչունի օրինակով ներկայացվում է մարդկային իմացության ամենազարմանալի հետևություններից մեկը՝ ինչքան շատ բան եմ իմանում, այնքան հասկանում եմ, որ քիչ բան գիտեմ: Ձվի մեջ գտնվող թռչունի համար աշխարհը մի փոքրիկ տուն էր, որտեղ ամեն բան հասկանալի էր թվում: Այնուհետև բույն, այնուհետև թռիչք, և ամեն քայլին ավելի ու ավելի բարդ է դառնում հասկանալ, թե ինչ է աշխարըը: