Բանաստեղծության մեջ հետաքրքրական ձևով ներկայացվում է մի հորդոր, ցանկություն, ուղերձ, թե ինչպիսին պետք է լինեն մեր ցանկություններն ու իղձերը, որևէ բանի մասին մեր վերաբերմունքն արտահայտող խոսքերը, որ դրանք ոչ թե հոգս ու անհանգստություն, խղճի խայթ պատճառեն, այլ բարեկիրթ լինեն, ուրախություն և ջերմություն հաղորդեն շրջապատին: