Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ
ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿ՝ ԸՆԿԵՐՆԵՐԸ (Էջ 41 (5))
by vachagan
Դասագրքում ներկայացված շուտասելուկները նախատեսված
են երեխաներին զվարթացնելու, լարվածությունը թուլացնելու, մտերմիկ մթնոլորտ ստեղծելու
համար: Սակայն պետք է նկատի ունենալ, որ դրանք ունեն նաև ուսուցողական նպատակ. մարզում
են հիշողությունը, արտասանական ապարատը, ինչ-որ չափով նպաստում են լեզվական արատների
վերացմանը, արտահայտիչ ու արագ կարդալու կարողությանը, մշակում են առոգանությունը: