ՍՈՒՏԱՍԵԼՈՒԿ-ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿ (Էջ 106 (11))

Դասագրքում ներկայացված շուտասելուկները նախատեսված են երեխաներին զվարթացնելու, լարվածությունը թուլացնելու, մտերմիկ մթնոլորտ ստեղծելու համար: Սակայն պետք է նկատի ունենալ, որ դրանք ունեն նաև ուսուցողական նպատակ. մարզում են հիշողությունը, արտասանական ապարատը, ինչ-որ չափով նպաստում են լեզվական արատների վերացմանը, արտահայտիչ ու արագ կարդալու կարողությանը, մշակում են առոգանությունը: