Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ
Shadow

Author: Vachagan Sargsyan

Վաս-Զրույցներ նշանավոր մարդկանց մասին (Հայր և որդի) (Էջ 17-18)

Վաս-Զրույցներ նշանավոր մարդկանց մասին (Հայր և որդի) (Էջ 17-18)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/YJQHOVgTR1U Տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելուն, նշա­նա­վոր մարդ­կանց անձնական պատմու­թյուն­ներին ծանոթանալուն, միջանձնային փոխ­հարաբերություններն ու կապերը բացահայտելուն է ուղղված մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի բազմաբովանդակ կյանքին նվիրված պատմությունը, որն ամփոփվում է նրա խոսքով.«Ինչը բացատրելի չէ այսօր, բացատրելի կդառնա վաղը: Դու կարող ես լինել վաղվա բացահայտումների մասնակիցը»:
Ջաննի Ռոդարի- «Բրիֆ, բրոֆ, բրաֆ» (Էջ 50-51)

Ջաննի Ռոդարի- «Բրիֆ, բրոֆ, բրաֆ» (Էջ 50-51)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/j7AzMWDwWHE Պատմվածքում հետաքրքրաշարժ միջոցներով ներկայացվում է երեխաների խանդավառ աշխարհը, նրանց զգացումներն ու հույզերը, կյանքի նկատմամբ նրանց պայծառ վերաբերմունքը և դրա արձագանքը շրջապատում:
Զրույցներ նշանավոր մարդկանց մասին (Երազանքն իրականացնելու ձգտում) (Էջ 21-22)

Զրույցներ նշանավոր մարդկանց մասին (Երազանքն իրականացնելու ձգտում) (Էջ 21-22)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/mLBiFN2BJ-M Աշխարհաճանաչողական պատմությունը զրույցների շարք է հայ նշանավոր մարդկանց մասին՝ մասնավորապես մեծ գիտնական, աշխարհահռչակ աստղագետ, Հայաստանի հանրապետության Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի մասին:
Գոհար Փիլոյան- Կաթիլը (Կաթիլը սար է բարձրանում)

Գոհար Փիլոյան- Կաթիլը (Կաթիլը սար է բարձրանում)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/IZ2DyV4lBws Աշխարհաճանաչողական գեղարվեստական պատումի մեջ ուսումնասիրվում է բնության երևույթներից մեկը՝ ջրի շրջապտույտը բնության մեջ:Ագռավի և ջրի կաթիլի երկխոսությունների միջոցով ներկայացված է, թե ինչպես է ձմռանը ջուրը սառչում, ամռանը արևը գոլորշացնում ջուրը, դարձնում ամպ, ինչպես է ամպի ջուրը անձրևի տեսքով նորից թափվում ներքև և գետերով հոսում օվկիանոս:
Վաս- «Սառած խոսքեր»  (Էջ 56)

Վաս- «Սառած խոսքեր» (Էջ 56)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/y74_5AUunzY Բանաստեղծության մեջ հետաքրքրական ձևով ներկայացվում է մի հորդոր, ցանկություն, ուղերձ, թե ինչպիսին պետք է լինեն մեր ցանկություններն ու իղձերը, որևէ բանի մասին մեր վերաբերմունքն արտահայտող խոսքերը, որ դրանք ոչ թե հոգս ու անհանգստություն, խղճի խայթ պատճառեն, այլ բարեկիրթ լինեն, ուրախություն և ջերմություն հաղորդեն շրջապատին:
Արևշատ Ավագյան- «Ո՞ւմ համար է»  (Էջ 75)

Արևշատ Ավագյան- «Ո՞ւմ համար է» (Էջ 75)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/6sQosXdwZrQ Արձակ բանաստեղծությամբ ներկայացված է այն գաղափարը, որ բնության յուրաքանչյուր մասնիկ կարող է ծառայել տարբեր նպատակների: Դա բնության անխախտ օրենքներից է: Այսպես՝ խնձորը ծառի համար բերք ու բարիք է, ճյուղի համար բեռ է, քամու համար՝ ավար, կաչաղակի համար՝ կերակուր, հողի համար՝ վերև ելած նրա երազը, երկնքի համար՝ անմահական պտուղը, մրջյունի համար՝ փորձանք, որդի համար՝ կացարան:
Հովհաննես Թումանյան- «Թռչունի մտածմունքը»  (Էջ 84)

Հովհաննես Թումանյան- «Թռչունի մտածմունքը» (Էջ 84)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/Kn2k-ZnoK04 Բանաստեղծության մեջ թռչունի օրինակով ներկայացվում է մարդկային իմացության ամենազարմանալի հետևություններից մեկը՝ ինչքան շատ բան եմ իմանում, այնքան հասկանում եմ, որ քիչ բան գիտեմ: Ձվի մեջ գտնվող թռչունի համար աշխարհը մի փոքրիկ տուն էր, որտեղ ամեն բան հասկանալի էր թվում: Այնուհետև բույն, այնուհետև թռիչք, և ամեն քայլին ավելի ու ավելի բարդ է դառնում հասկանալ, թե ինչ է աշխարըը:
Դևիդ Մակքի- «Էլմերն ու ծիածանը»  (Էջ 89-90-91)

Դևիդ Մակքի- «Էլմերն ու ծիածանը» (Էջ 89-90-91)

Մայրենի 3 Մաս 2 հոլովակներ, Տեքստեր
https://youtu.be/g-LTsH_6QUc Հեքիաթում մարդկային կյանքի շատ կարևոր պատվիրան է ներկայացվում՝ կան բաներ, որ դու կարող ես նվիրել, բայց դրանք, միևնույն է, մնում են քոնը, կարող ես նվիրել ու … հարստանալ. դրանք են սերը, երջանկությունը, ուրախությունը և այլն: