Տեսահոլովակներ
Խաչբառի երգը (Էջ 106)
https://youtu.be/U903hF3pUFI
Հումորային փոքրիկ բանաստեղծությամբ ներկայացվում է, թե ինչպես է երրորդ դասարանցին ընտանեկան խաչբառ լուծում ընտանիքի անդամների հետ:
Հովհաննես Թումանյան- «Սասունցի Դավիթ» (Զարմանալի գառնարածը) (Էջ 4)
https://youtu.be/TPTQzLm75zI
Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» ստեղծագործությունից ներկայացվում է երկու հատված, որոնցում բացահայտվում են մանուկ Դավթի ներաշխարհը, նրա սերը հայրենի բնության նկատմամբ, մարդկանց համար լավ գործ կատարելու նրա միամիտ ցանկությունը:Հատվածները ներկայացված են նաև տեսալսողական հոլովակներով:
Էպոս (Էջ 6)
https://youtu.be/dyUMndwKBko
«Գիտե՞ս, որ…» խորագրով ներկայացվում է ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ էպոսի համառոտ նկարագրությունը, գրառման տարեթիվը:
Հովհաննես Թումանյան- «Ամենից լավ տունը» (Էջ 10-11)
https://youtu.be/Vvxs9k4xAuU
Բանաստեղծության մեջ ներկայացվում է, թե ինչպես է մի պատանի իր մտքերն ու զգացմունքներն արտահայտում, գնահատում արժեքները հայրենի տան մասին մինչև աշխարհեաշխարհ ման գալը և դրանից հետո: Ինչպես է ընդարձակվում նրա մտահորիզոնը, ինչպես է վերարժեքավորում այն ամենն ինչ ինքն ուներ, բայց դեռևս հասու չէր խորությամբ գնահատելու:
Հովհաննես Թումանյան -«Սասունցի Դավիթ» (Գանգատ Ձենով Օհանին) (Էջ 7)
https://youtu.be/tTx2HXY1fiE
Ներկայացվում է «Սասունցի Դավթից» մի հատված:
Լիպարիտ Սարգսյան «Քո տունը» (Էջ 14-15)
https://youtu.be/mFvWWLrtpFU
Սովորողներն համոզվում են, որ մարդկանց և նույնիսկ կենդանիների համար հայրենի տունը ամենալավ տունն է:
Վաս-Զրույցներ նշանավոր մարդկանց մասին (Հայր և որդի) (Էջ 17-18)
https://youtu.be/YJQHOVgTR1U
Տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելուն, նշանավոր մարդկանց անձնական պատմություններին ծանոթանալուն, միջանձնային փոխհարաբերություններն ու կապերը բացահայտելուն է ուղղված մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի բազմաբովանդակ կյանքին նվիրված պատմությունը, որն ամփոփվում է նրա խոսքով.«Ինչը բացատրելի չէ այսօր, բացատրելի կդառնա վաղը: Դու կարող ես լինել վաղվա բացահայտումների մասնակիցը»:













